Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ Նույն Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում, սակայն, սեւով սպիտակի վրա գրված է.
     «Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:

Նախընտրական այս խոստումը Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Իրականությունն էլ այն է, որ Հայաստանն Արցախին միայնակ թողեց, ավելին՝ Փաշինյանը սեպտեմբերյան ագրեսիայի օրերին հայտարարեց, որ ԼՂՀ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»:

Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»:

Այս խոստումներից որևէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին»:

2585 | 0
Facebook