Գերմանիայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը Welt հեռուստաալիքի եթերում ասել է, որ արդեն տեղեկություն է ստացել այն վրդովմունքի մասին, որը տիրում է ուկրաինացի որոշ զինվորականների շարքերում, ովքեր դժգոհ են իշխանությունների գործողություններից։
«Ես ներսի աղբյուրներից լսել եմ, որ ուկրաինական բանակի մի մասն արդեն «եռում է»»,- ասել է Քաթերը։
Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի շատ զինվորներ գտնվում են ծայրահեղ հյուծված վիճակում, քանի որ ստիպված են կռվել շուրջօրյա և անընդհատ։
Քաթերը հաստատել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն սկսել է խոստովանել ուկրաինացի զինվորների հոգնածությունը։