ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց հղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին` կապված Սկոպյեյում Լավրովի հետ հանդիպմանը:
«ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկման թեմա և միշտ մեծ հաճույքով օգտագործում եք ընձեռնված հնարավորությունները: Այս անգամ էլ ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,- ներկայացրեց Միրզոյանը:
Մեկնաբանելով ռուս գործընկերոջ հետ հանդիպման տեսանյութը, որում Լավրովը դժգոհում է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչից, Միրզոյանը բացատրեց. «Ըստ երևույթին, տեղի է ունեցել տեխնիկական թյուրիմացություն, որի վրա ուշադրություն է դարձրել ՌԴ արտգործնախարարը։ Խոսքն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը։ Ես հայտարարեցի, որ մենք չենք եղել այս հանդիպման նախաձեռնողը»: