Ինչո՞ւ մինչ օրս չի հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի ցուցակը, ինչո՞ւ չի ասվում, թե քանի հոգի է զոհվել ու անհետ կորել Արցախի հանդեպ վերջին հարձակման հետևանքով, այս մասին Կառավարությանը հարց հղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան նշեց, թե ՀՀ ցանկացած քաղաքացի խոնարհումի մեծ զգացում ունի նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար և կոչ արեց հետևել «Զինապահ» հիմնադրամի տվյալներին: