ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին, նկատեց, որ վերջինի հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինն այն է, որ նա բարեհաճ վերաբերմունք ունի ՔՊ-ի նկատմամբ, բայց հիմա, կարծես, այլ իրավիճակի ենք ականատես լինում: Թովմասյանը Հարությունյանից հետաքրքրվեց` ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել նրա նկատմամբ: Թեկնածուն ասաց, որ ինքն ապաքաղաքական անձ է:
Հիշեցնենք՝ նախօրեին հրապարակում էր տարածվել, ըստ որի՝ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման ու ճնշումներ գործադրել նրա վրա: