Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Տեսնես ԱՄՆ դեսպան Քվինը տեղյա՞կ է». Աննա Կոստանյան

02:18, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«Տեսնես ԱՄՆ դեսպան Քվինը տեղյա՞կ է». Աննա Կոստանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Տեսնես ԱՄՆ դեսպան Քվինը տեղյա՞կ ա, որ Լոռու մարզպետի հետ հանդիպման ժամանակ իր ձեռքին Արցախից էթնիկ զտմամբ և ուժի սպառնալիքի ներքո տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ФРУТО НЯНЯ մանկական սննդի տուփեր են։))) Հասկանալի ա, որ դեսպանը ռուսերեն հավանաբար կարդալ չգիտի, ամեն դեպքում տեղեկացրեք էդ մարդուն, որ գնումներն արել եք ռուսական ընկերություններից, հետո երրորդ համաշխարհայինի թեմա չդառնա, կամ էլ գուցե հակառակը` ի վերջո բարիշեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, մեզնից էլ ձեռք քաշեն»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
| | |
7541 | 1
Facebook