Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մամիկոն Ասլանյանը մնում է կալանքի տակ, որովհետև իշխանությանը ոչ հաճո քաղաքապետ է». Գեղամ Մանուկյան

12:30, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.
«Մամիկոն Ասլանյանը մնում է կալանքի տակ, որովհետև իշխանությանը ոչ հաճո քաղաքապետ է». Գեղամ Մանուկյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժել է Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ «Դատավորների մեծ մասը գտնվում է իշխանության ճնշման տակ: Իշխանությունն իր ցանկությամբ, կամակորությամբ, քաղաքական նպատակներով շարունակում է կալանքի տակ պահել մեր շատ հայրենակիցների, վառ օրինակներից մեկը Մամիկոն Ասլանյանն է, որը 2 տարի գտնվում է անազատության մեջ՝ մի բանի համար՝ իշխանության ոչ հաճո քաղաքապետ է, ՀՀ երրորդ խոշոր համայնքի ղեկավարն է, իշխանությունը նրան պարտվել է ու քինախնդիր կերպով պահում է անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը
1327 | 0
Facebook