Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ առանց ամերիկյան ռազմական օգնության, Ուկրաինան ռիսկի է դիմում պարտվել Ռուսաստանի դեմ պատերազմում, հաղորդում է BBC-ն:
Երմակի խոսքով՝ պատերազմում Ուկրաինայի պարտության «հսկայական ռիսկ» կա:
«Մեզ համար դժվար կլինի մնալ նույն դիրքերում և պարզապես գոյատևել»,- հավելել է նա:
Երմակի հայտարարությունը հնչել է Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու Սպիտակ տան վերսկսած փորձերի ֆոնին: