Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ր հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.
Ո՞ր հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած երեք շաբաթ է՝ Լևոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որևէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, և բոլոր պատգամավորներն ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի անդամ են։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր, սակայն առնվազն տարօրինակ կլինի, եթե Լևոն Քոչարյանն անդամակցի այդ հանձնաժողովին, որը, ի դեպ, արհեստածին մի բան է՝ ժամանակին սոցիալական հարցերը եւ առողջապահությունը միասին էին, հետագայում դրանք կիսեցին, և այժմ կա Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով և Առողջապահության մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը։
     Ինքը՝ Լևոն Քոչարյանը, որոշ տեղեկություններով, ցանկություն ունի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, սակայն, ընդդիմության քվոտան արդեն սպառված է՝ «Հայաստան» դաշինքից 3 պատգամավոր է ընդգրկված՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը։ Որպեսզի տպավորություն չլինի, թե հիմա էլ Լևոն Քոչարյանի համար հատուկ մարդ են տեղաշարժում մի հանձնաժողովից մյուսը, և ստիպված չլինեն ռոտացիա իրականացնել՝ մեկին տեղափոխելով առողջապահության հանձնաժողով, որ տեղ բացվի Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1877 | 0
Facebook