Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.
Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից և օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով և գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։
     Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց, այնուամենայնիվ, ստուգել, ավելի ուշ զանգահարեց եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ալկոհոլ չեն օգտագործել։ «Եղել է թխվածք, հյութ և այլն, ոգելից չի եղել»,- ասաց Մխիթարյանը՝ չհերքելով խրախճանքի լուրը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3079 | 0
Facebook