Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղբատարը մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը

20:48, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
Աղբատարը մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:
     Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

| | |
5163 | 0
Facebook