Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Сердечный привет от Зимзимова». Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում միացրեց Փաշինյանի ելույթը

18:12, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Сердечный привет от Зимзимова». Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում միացրեց Փաշինյանի ելույթը

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանն Ազգային ժողովի բեմից հնչեցրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթներն արագաչափերի մասին: «Արագաչափերը, տեսախցիկները, կարմիր գծերը, վերացնելու խոստում հնչեցնող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չվերացրեց դրանք, այլև ավելացրեց: Նախկինում Սաշիկին сердечный привет-ներ ուղարկող Փաշինյանն այժմ сердечный привет-ներ ներ է ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիներին` նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով: Իշխանությունները որոշել են հերթական անգամ մտնել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացու գրպանը` Երևանի Կենտրոնում կայանման վարձը դարձնելով 160 հազար դրամ: Սա ցինիզմ է, խաբեություն, անբարոյականություն»,- նշեց պատգամավորը:

«Сердечный привет от Зимзимова». Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում միացրեց Փաշինյանի ելույթը
| | |
3957 | 0
Facebook