Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

Հայկ Կոստանյանը՝ ուղեվարձի թանկացման լուրերի մասին

16:36, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
Հայկ Կոստանյանը՝ ուղեվարձի թանկացման լուրերի մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հարգելի գործընկերներ, մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»:

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
2995 | 0
Facebook