Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանին մեր զինծառայողը զոհվել է՝ թշնամական դիպուկահարի կրակոցից: Բրյուսելից արձագանքել են: «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ հանգիստ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- գրել է Տոյվո Կլաարը:
Երբ նման պարիտետային գնահատական հնչում է Մոսկվայից, մեր սուտի արևմտամետները մի շաբաթ «ռուսական սհաթն» անիծում են, բա չե՞ք վիրավորվում, երբ ձեր սիրելի Բրյուսելը բոլորիս էշի տեղ է դնում՝ մի թթու խոսք չասելով անգամ Բաքվի հասցեին»: