Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը հայտարարել է Ուկրաինայի համար մոտ ժամանակներս հրետանային զինամթերքի արտադրություն սկսելու մասին, գրում է IltaLehti պարբերականը։
«Այդ որոշումը կկայացվի շատ շուտով»,- ասել է նա:
Հյակկյանենի խոսքով՝ արտադրություն սկսելու որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի մինչև Սուրբ Ծնունդը, որը ֆինները նշում են դեկտեմբերի 24-ին: