Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում է քաղաքական պատվերով որոշում կայացնող». Գեղամ Մանուկյան

12:48, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում է քաղաքական պատվերով որոշում կայացնող». Գեղամ Մանուկյան

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դիմելով հարցը ներկայացնող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ռուբիկ Մխիթարյանի մասով է հարցս. ժողովրդական խոսք կա, ասում է՝ լավ, ձեր գյուղում էլ ուրիշ հերոս չկա՞: Ի՞նչն է նրա ֆենոմենը: Իհարկե հասկանում եմ, որովհետև նա դատական համակարգում՝ վերաքննիչում համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից մեկը»: Անդրեասյանն արձագանքեց. «Խնդրում եմ հարգալից խոսել իշխանության երրորդ թևի ներկայացուցիչների հասցեին: Մեր հարգարժան դատավորը բազմափորձ է, կատարել է իր պարտականությունները օրենքին համապատասխան, հակառակ դեպքում, հիմա կա՛մ ենթարկված կլիներ կարգապահական պատասխանատվության, կա՛մ կլիներ իր դեմ կարգապահական գոնե մեկ վարույթ, կա՛մ արդեն լիազորությունները դադարեցված կլինեին»: Մանուկյանը նկատեց. «Էդմոն Մարուքյանի ասած՝ էդ սպառնը՞մ եք: Դիրքորոշումներ կան, որ անկախ ամեն ինչից, պետք է արտահայտել»:

2068 | 0
Facebook