Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ա․Փ-ն 9 տարեկան դստերը 2 ժամ կողպել է խորդանոցում՝ կիսավարտիքով». դատախազություն

12:24, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Ա․Փ-ն 9 տարեկան դստերը 2 ժամ կողպել է խորդանոցում՝ կիսավարտիքով». դատախազություն

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ-ի նկատմամբ:

Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:

Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա.Փ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Ա.Փ-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

4090 | 0
Facebook