«Ներկա ավագանիների 14 ձայներով անվստահություն հայտնվեց Ալավերդու գործող համայնքապետ Արկադի Թամազյանին, ու ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանն ընտրվեց համայնքի ղեկավար»,- Ալավերդի համայնքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական անդամը: Երդման նիստը կկայանա 2023թ. դեկտեմբերի 8-ին՝ համայնքապետարանի շենքի ավագանու նիստերի դահլիճում: