ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին, հայտարարեց. «ՀՀ-ում ժողովրդավարության, ՏԻՄ մարմինների գործունեության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում: Եզակի ոչ իշխանական թեկնածուն համայնքի ղեկավար է ու կարմիր բերետավորները փորձում են բռնազավթել իշխանությունը»:
Քիչ առաջ հայտի դարձավ, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ է ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին: