Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Այս մեծամասնությունը լեգիտիմ չէ». Արծվիկ Մինասյան

10:54, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Այս մեծամասնությունը լեգիտիմ չէ». Արծվիկ Մինասյան

«Քիչ առաջ ՔՊ-ն իր քվեարկությամբ մերժեց 58 հազար և ավելի քաղաքացիների՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը ներառել ԱԺ օրակարգ, վերահաստատեց այն հանգամանքը, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Նա խախտեց ու դրանով հաստատեց ևս մեկ անգամ, որ տեր չէ այն նախընտրական խոստումներին, որոնք ներառել է իր նախընտրական ծրագրերում»,- հավելեց Մինասյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստի օրակարգում չընդգրկվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը:

1380 | 1
Facebook