Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը». Գևորգ Պապոյան

20:18, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.
«Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը». Գևորգ Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։
     Շաբաթներ առաջ էլ Ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։
     Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ՝ այդ թվում հենց ինքը Թամազյանը։
     Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները՝ այն է խաթարել Ավագանու և համայքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»։

Աղբյուրը` Գևորգ Պապոյան
| | |
2943 | 0
Facebook