Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու համար». Տիգրան Աբրահամյան

04:06, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին:
     Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:
     Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` համապատասխան ցուցմունքներ չտալու համար:
     Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:
     Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:
     Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:
     Սրանց խնդիրը` պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար»:

| | |
1826 | 0
Facebook