Լրագրող Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երրորդ երեխա ունենալու համար պետությունը ծնողին տալիս է 1 մլն դրամ։ Տալիս է ու էդ երեխային պետությունը մոռանում է, որ մի հատ գնա, տեսնի. էն որ մի հատ մասսա կա, երեխա է ունենում մենակ էդ փողի ու նպաստի համար, գուցե էդ երեխեքին խայտառակ ձևի է պահում, էդ երեխան չի կարող հետո առողջ հասարակություն ձևավորի։
Մեր շրջապատում քանի-քանի այդպիսի երեխեք կան...
Բայց չէ, կեղծ թեզեր ենք ստեղծել, կարևորը հերն ու մերը գլխին են երեխու, ախր այդպիսի հեր ու մեր ունենալն է էդ երեխուն կործանում։
Հ.Գ. ՀՀ ոստիկանություն, ընթացք տվեք Դոգի թելեգրամյան էջի վիդեոյին, թե չէ հաջորդը վիդեոն իմ էջում եմ դնելու ու ձեզ խայտառակ անեմ՝ էս աստիճանի անտարբերության համար»: