Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

Սի Ցզինպինը Լուկաշենկոյին առաջարկել է փոխել աշխարհի կառավարման համակարգը

13:06, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.
Սի Ցզինպինը Լուկաշենկոյին առաջարկել է փոխել աշխարհի կառավարման համակարգը

Չինաստանը և Բելառուսը պետք է համատեղ ջանքերով ձևավորեն և վերափոխեն գլոբալ կառավարման համակարգը, նպաստեն համաշխարհային տնտեսության զարգացմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

Սի Ցզինպինը նաև նշել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ «մարդկության միասնական ճակատագրի համայնք» չինական հայեցակարգի շրջանակներում:

Նա նշել է Պեկինի և Մինսկի միջև տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև տնտեսական և մշակութային ոլորտերում համագործակցության բարելավման անհրաժեշտությունը:

| | |
3307 | 0
Facebook