Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մամիկոն Ասլանյանի գործը դասական ***ում է». Նաիրա Զոհրաբյան

03:06, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
«Մամիկոն Ասլանյանի գործը դասական ***ում է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը, ժամը 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում վերջապես տեղի կունենա Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ժամանակ փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար։
     Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է այն խիստ տրիվյալ պատճառով, որ վանաձորցիները նրան են տվել վստահության քվեն ու նաև այն պատճառով, որ հրաժարվել է դառնալ ՔՊ-ական համայնքապետ։
     Մամիկոն Ասլանյանի գործը դասական խոշտանգում է, չհիմնավորված կալանքով մարդու տարիներով բերդում պահելով՝ խոշտանգում։
     Վաղը Հակակոռուպցիոն դատարանի դատավորը շանս ունի դուրս գալու ապագայում Եվրոպական Դատարանում դատվող դատվողների ցուցակից։
     Փաստորեն, թավշյա իշխանազավթիռչների ռեժիմում համայնքային ընտրությունները ևս բանտիկով մուրճի տոտալ վերահսկողության տակ են և որևէ այլ քաղաքական ուժից, կամ՝ անկուսակցական մեկը, ով աններերելի հանդգնություն է ունենում ընտրվելու, պիտի նստի ու վսյո»:

2059 | 0
Facebook