Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևը կարող է զրկվել ԵՄ-ի` 50 մլրդ եվրոյի չափով օգնությունից. #FinancialTimes

17:54, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
Կիևը կարող է զրկվել ԵՄ-ի` 50 մլրդ եվրոյի չափով օգնությունից. #FinancialTimes

Կիևը կարող է զրկվել ԵՄ-ի` 50 մլրդ եվրոյի չափով օգնությունից, գրում է FinancialTimes-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների հայտարարությունը:

«ԵՄ անդամ երկրները հեռու են Ուկրաինայի համար 50 մլրդ եվրոյի չափով օգնության տրամադրման հարցով համաձայնության գալուց»,- ասել են պաշտոնյաները:

Ինչպես նշել է թերթի զրուցակիցը, Եվրոմիությունը փորձում է Ուկրաինային օգնության հարցով փոխհամաձայնության հասնել, սակայն դրան խոչընդոտում են Նիդերլանդներում ընտրություններում աջական կուսակցության հաղթանակն ու վերջերս Գերմանիայի դատարանում կայացված վճիռը, որը սահմանափակում է Գերմանիայի կառավարության բյուջեն:

Ընդ որում, ինչպես սպասվում է, օգնության հարցով վերջնական որոշում կկայացվի մինչև Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովը:

3593 | 0
Facebook