Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում տեղումների նոր ռեկորդ է սահմանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Մոսկվայում տեղումների քանակով ռեկորդ է սահմանվել 145 տարի դեկտեմբերի 3-ին իրականացված օդերևութաբանական դիտարկումների ընթացքում»,- ասել է նա։
12 ժամում մայրաքաղաքում տեղացել է 10,7 մմ ձյուն։
Նախորդ ռեկորդը գրանցվել է 1980 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 9,4 մմ։
Նախօրեին Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը զգուշացրել էր, որ անոմալ ցուրտ եղանակ է մոտենում Ռուսաստանի շրջաններին։ Նրա խոսքով, որոշ շրջաններում ցրտահարությունները կհասնեն -40... -50°C-ի։