Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը ռազմական նոր գործողություն է սկսում

23:06, կիրակի, 03 դեկտեմբերի, 2023 թ.
Իսրայելը ռազմական նոր գործողություն է սկսում

Իսրայելական բանակը ռազմական նոր գործողություն է սկսում Գազայի հատվածի հարավում, հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

«Մենք համառ և մանրազնին մարտեր վարեցինք Գազայի հատվածի հյուսիսում, իսկ այժմ մենք կկռվենք հարավում», - ասել է նա:

Մինչդեռ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է Սիրիայից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Ըստ տեղեկությունների, Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Սիրիայի հարավ-արևմուտքում իրանամետ խմբավորումների զինյալներին։

3039 | 0
Facebook