ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Մոսկվայի կենտրոնում 2 երեխաների մահվան փաստով:
Հրդեհի առաջացման ստույգ պատճառը կպարզվի հրշեջ-տեխնիկական փորձաքննության արդյունքներով։ Նշվում է, որ
Մոսկվայի կենտրոնում՝ Բիբլիոտեչնայա փողոցի շենքի 10-րդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով
բնակարանում գտնվող երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 4-ամյա տղան, թունավորվել են շմոլ գազից, բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: