8 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց 4-1 հաշվով, դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։
«Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Առաջին ոսկին ապահովված է. Քեյանը ևս մեկ մեդալով հարստացնում է իր ոսկե ամբարը»,- գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա։