«Պետք է աշխատենք, որ հաջորդ շաբաթ օրն այստեղ հավաքվի այնքան մարդ, որ կարողանանք անել այն, ինչ հիմա չենք կարողանում անել մեր փոքր թվաքանակի պատճառով:
Վաղը առավոտյան ժամը 8-ից սկսած, ով որ ավտոմեքենա ունի, ով որ պետական ծառայող է, համաձայն է մեր մտքերին, բայց չի ուզում այստեղ երևալ, թող ժամը 8-ից սկսած դանդաղ երթևեկեն այն փողոցներով, որոնցով երթևեկելը սովորաբար խցանումներ է առաջացնում: Պետք է առցանց քարտեզները ցույց տան, որ Երևանի փողոցները կարմիր գույնով են ներկված և այդ գույնը կարմիր քարտ է գործող իշխանությանը: Նույնը պետք է անել նաև երեկոյան»,- այսօր բողոքի ակցիայի սկզբին հայտարարեց «Զանգ» շարժման նախաձեռնող անդամ Սուրեն Սահակյանը: