Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան

15:18, կիրակի, 03 դեկտեմբերի, 2023 թ.
«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված ու հուսախաբված ժողովրդին, այլ դրա փոխարեն, որպես այլընտրանք կառավարական մի քանի գերատեսչություն Կենտրոնից տեղափոխել, մի քանի բանկերի գլխամասային գրասենյակներ ևս Կենտրոնից տեղափոխել դեպի արվարձաններ։ Կարծում եմ, սա ևս զգալիորեն կթեթևացնի երևանյան խցանումները, առավել ևս, որ թանկացումներից զատ որևէ այլընտրանքային առաջարկ այս պահին չկա։ Մայրաքաղաքը ծանրաբեռնված է ոչ միայն Կենտրոնում, այլև տարբեր վարչական շրջաններում օրվա տարբեր ժամերի խցանումները լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում մեր քաղաքացիներին, ուստի միայն Կենտրոնում 12 հազար ՀՀ դրամը փոխարինել 160 հազար ՀՀ դրամով, նշանակում է պատիժ սահմանել, բայց ոչ խնդիրը լուծել»։

| | |
1572 | 0
Facebook