ԱԺ նախկին պատգամավոր, «Զանգ» շարժման անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ․ ««Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են Հայաստանին սահմանակից Կեդաբեկի, Դաշքեսանի և Քարվաճառի ուղղություններով տեղակայված զորամասեր: ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ուղղություններով տեղակայված ստորաբաժանումներում հանդիպելով զինծառայողների հետ՝ Գլխավոր շտաբի պետը անձնակազմին է հասցրել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, տվել կոնկրետ ցուցումներ դրանց կատարման վերաբերյալ», այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի, իսկ դա կանխել կարելի է միայն պետականամետ իշխանության ձևավորմամբ ու պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարելով»։