ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ ենք հաճախ պետականություն կորցրել։
Որովհետև պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։
Հաճախ ապավինել ենք հռոմեացու, պարթևի, բյուզանդացու, արաբի, մոնղոլի, մամլյուքների, խաչակիրների, մեծ տերությունների և երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։
20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, բայց չենք գիտակցել, որ պետք է ապավինել Աստծուն ու հայկականությանը։
Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ։
Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը։
Եկել է զտման ժամը։
Մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը»։