Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Միակ գաղափարախոսությունը առողջ՝ ռացիոնալ ազգայնականությունն է». Կարեն Վրթանեսյան

00:24, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.
«Միակ գաղափարախոսությունը առողջ՝ ռացիոնալ ազգայնականությունն է». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևմուտք vs Ռուսաստան գաղափարախոսական կռիվների մեջ մեր ներքաշվելը վնաս է նաև այն առումով, որ Ռուսաստանը սեփական գաղափարախոսական պրոդուկտ չի առաջարկում։
     Մեծ հաշվով Արևմուտքում տարբեր ժամանակներում բուսնած որոշ գաղափարախոսությունների ոչ այնքան հաջող վերափաթեթավորումներ են։
     Մեզ այսօր պետք է մոբիլիզացնող (նշանակում է՝ նաև միավորող) գաղափարախոսություն, այլ ոչ թե առանց այն էլ եղած բաժանարար գծերը խորացնող։ Հայաստանի իրավիճակում այդ միակ գաղափարախոսությունը առողջ՝ ռացիոնալ ազգայնականությունն է»։

1658 | 0
Facebook