Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը Շուշին ազատագրելու փաստաթղթի տակ է ստորագրել, իսկ դուք ո՞ր թղթի տակ՝ բոլորը գիտեն:
Սերժ Սարգսյանը պետական անվտանգության համակարգ, բանակ է կայացրել, իսկ դուք՝ կրկին բոլորը գիտեն ինչ եք արել:
Սերժ Սարգսյանի օրոք սահմանները Ջերմուկից ու Կապանից հարյուրավոր կիլոմետր հեռու էին, իսկ այսօ՞ր։
Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթանակած պետություն էինք, իսկ այսօր պարտված կողմ:
Սերժ Սարգսյանի օրոք մենք ունեինք դաշնակից, իսկ այսօ՞ր։
Անիմաստ ու դատարկ խոսելուց առաջ էս փաստերի հետ առերեսվեք, նոր զառանցեք»։