Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին, ոչնչացվել է 5 գրոհային։
«Գիշերը Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ թունելներին, հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ: