3 մարդ Է զոհվել, 9-ը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մարավի քաղաքում այսօր առավոտյան պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է ABS-CBN News-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Մինդանաոյի պետական համալսարանի մարզադահլիճում։
Ֆիլիպինների նախագահը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պայթյունի հետևում կանգնած են օտարերկրյա ահաբեկիչները։