ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին ասել է, որ մինչև պատերազմի ավարտն Իսրայելի հետ նոր գերիների փոխանակում չի լինի։ Նրա խոսքերն է մեջբերում է Al Jazeera-ն։
«Իսրայելցի պատանդները ազատ չեն արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ հրադադար չի հաստատվել, և քանի դեռ պաղեստինցի բոլոր կալանավորներն ազատ չեն արձակվել»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը դեռ պատանդ է պահում իսրայելցի զինվորներին և քաղաքացիական անձանց, ովքեր նախկինում ծառայել են իսրայելական բանակում:
«Թող պատերազմն իր հունով գնա։ Այս որոշումը վերջնական է։ Մենք փոխզիջումների չենք գնա»,- ասել է Արուրին: