Military Watch Magazine-ը վստահեցնում է, որ ռուս զինվորականները հաճախ օգտագործում են մի մարտավարություն, երբ միաժամանակ մի քանի հրթիռներ են արձակվում նույն թիրախի վրա, այսպես կոչված, «կրկնակի հարվածներ» է հասցնում: ««Իսկանդեր-Մ» համակարգերի կիրառմամբ նման հարվածները թույլ տվեցին ուկրաինական առաջապահական ստորաբաժանումների կորուստների զգալի մեծացում»,- ասվում է հոդվածում։
Բացի այդ, գրում է հեղինակը, Ռուսաստանի Զինված ուժերի հրթիռային հարվածների արդյունավետությունը մեծանում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կրիտիկական սպառման պատճառով։ Դա տեղի է ունենում Ռուսաստանում զենքի արտադրության աճի ֆոնին, որն ազդում է ճակատային իրավիճակի վրա։
Հրապարակումն ընդգծում է, որ հակամարտությունում ռուսական զորքերին զգալի առավելություն տրամադրող կենտրոնական գործոնը մնում է «երկիր-երկիր հրթիռային համակարգերում հսկայական և աճող գերազանցությունը»։