Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է Գազայում ռազմական գործողությունների գոտին

21:18, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
Իսրայելի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է Գազայում ռազմական գործողությունների գոտին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը` ՑԱՀԱԼ-ը, սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար, գրում է Times of Israel թերթը։
     «Վերջին երկու օրվա ընթացքում մենք աշխատում ենք այն տարածքներում, որտեղ անցյալ ամիս չենք աշխատել, և այդպիսի տարածքների թիվը կավելանա»,- մեջբերում է լրատվականը Գալանտի հայտարարությունը: Ըստ թերթի՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իսրայելական բանակը հավատարիմ է ՀԱՄԱՍ-ի «լիակատար վերացմանը»։
     «Սպասվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կընդլայնի ցամաքային գործողությունների տարածքը Գազայի հատվածի հարավում»,- ասել է Գալանտը:

| | |
1954 | 0
Facebook