Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը 168TV-ի եթերում անդրադարձել է ավտոկայանատեղիների վճարների բարձրացման՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած նախագծին․ «Ես հիմա ման եմ գալիս էն երևանցուն, ով ասել ա, որ իրանք դա անեն։ Ասել են՝ մենք կանենք էն, ինչ դուք կասեք, հիմա եթե ինչ-որ բան են անում, նշանակում է՝ մեկն ասել ա։ Ուզում եմ իմանալ՝ էդ ո՞ր վարորդն ա, որ Ավինյանին ասել ա՝ կլինի՞՝ 12 հազարի փոխարեն 160 հազարի տուրք մուծենք»,- նշել է Ղազարյանը։ Վերջինի խոսքով՝ իշխանությունը նախադեպը չունեցող թալան է իրականացնում։