Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հայաստանը նշաձո՞ղ է իջեցնելու»․ Սուրեն Սուրենյանց

15:18, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
«Հայաստանը նշաձո՞ղ է իջեցնելու»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկյան ջանքերը կարծես առանձնապես արդյունավետ չեն. Բաքուն շարունակում է պնդել ուղղակի բանակցությունների անհրաժեշտության վրա: «Այլ խաղացողների կողմից սկսված աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակականությունն անարդյունավետ է, քանի որ դա միայն ծառայում է հակամարտությունը երկարացնելուն և խաղաղության ձգձգմանը»,- ասել է Բայրամովը:
     Մյուս կողմից, երկու կարևոր հանգամանքի վրա հրավիրեմ բոլորիս ուշադրությունը՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն իրապես շահագրգռված են ակտիվ միջնորդությամբ, թե՞ Բաքվի ագրեսիվ դիրքորոշումը նրանց ալիբին է կամ՝ արդյո՞ք Արևմուտքի և Բաքվի կոշտ «փոխհրաձգության» խորքում սովորական մի գործարք չէ, որը կարող է ավարտվել նրանով, որ Հայաստանին հակեն իջեցնել նշաձողն այս անգամ խաղաղության պայմանագրի հարցում:
     Մեր պաշտոնյաների վերջին հարցազրույցները դրա մասին են»։

3286 | 0
Facebook