Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Իշխանությունն արշավ է իրականացնում ընդդիմադիր համայնքապետերի դեմ»․ Լևոն Զուրաբյան

12:36, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
«Իշխանությունն արշավ է իրականացնում ընդդիմադիր համայնքապետերի դեմ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդես են եկել ասուլիսով՝ կապված Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշման հետ։ «Իշխանությունն արշավ է իրականացնում ընդդիմադիր համայնքապետերի դեմ․ սա նշանակում է մի բան՝ ինչքան էլ Փաշինյանը խոսի ժողովրդավարության մասին, նրանք պատրաստ չեն հաշտվել ժողովրդի կամքի հետ, ամեն քայլափոխի ոնահարում են ժողովրդի կամքը»,- ասել է Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՔՊ-ի տիրակալությունն ապահովելու համար․ «Իրենք չեն ուզում, որ որևէ լծակ հայտնվի իրենց վերահսկողությունից դուրս»։

1670 | 0
Facebook