Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

Քննչական կոմիտեն՝ 2 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

12:24, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
Քննչական կոմիտեն՝ 2 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «Բենյամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
     Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ատտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ-ի կողմից վարած «Ford Transit» մակնիշի, Ա. Ս-ի կողմից վարած «BMW» մակնիշի և Գ. Ս-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
     Արդյունքում «Mercedes»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը՝ անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և «BMW» ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն:
     Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։
     Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։
     Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
     «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիժակը, նախնական տվյալներով, բավարար է»։

Քննչական կոմիտեն՝ 2 մարդու կյանք խլած ավտովթարի մասին
Քննչական կոմիտեն՝ 2 մարդու կյանք խլած ավտովթարի մասին
Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
2669 | 0
Facebook