ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդես են գալիս ասուլիսով՝ կապված Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշման հետ։
Հիշեցնենք՝ Արկադի Թամազյանն «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների առաջադրած և ընտրած թեկնածուն է, ով համայնքը ղեկավարում է 2022-ից։