Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»

09:36, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 5-ին և 8-ին տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով։ Լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը մտադիր է Չալաբյանին կրկին կալանավորել, և պատճառներից մեկը «Հայաքվե» նախաձեռնությունն է և դրա հետ կապված զարգացումները»։

Մանրամասները՝ թերթի համարում։

2783 | 0
Facebook