Ելենա Զելենսկայան չի ցանկանում, որ իր ամուսինը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, առաջադրվի նախագահական նոր ժամկետի համար։ Այդ մասին նա հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։ Զելենսկիի կինը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Դրանից հետո, Զելենսկայայի խոսքով, իր ընտանիքը կրկին միասին կլինի, և ինքը և իր ամուսինը պետք է հասկանան, թե ինչպես այնուհետև ապրել։
«(Ուկրաինայի հաղթանակից հետո) մենք անընդհատ ապրելու ենք ամուսնուս և երեխաներիս հետ: Սրանից հետո (պատերազմի ավարտից) մենք արձակուրդ ենք վերցնելու և ինչ-որ տեղ ենք գնալու: Որևէ տեղ, բայց միասին: Միայն մենք չորսով: Դրանից հետո մենք կմտածենք, թե մենք` ես ու նա, ինչ ենք անելու, քանի որ ես չեմ ուզում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է, մենք, հավանաբար, պետք է մտածենք ինչ-որ նոր բան»,- ասել է Զելենսկայան։