Համացանցում լայն տարածում գտած տեսանյութի հերոս հնդիկ երիտասարդն, ում հագից հայ տղամարդը անհարգալից վերաբերմունքով հանել է տալիս զինվորական մուշտակը, գրառում է կատարել: «Շնորհակալություն ձեր թանկ աջակցության համար, ես վերադարձել եմ աշխատանքի: Շնորհակալություն քույրիկ Մարի Պապյանին բաճկոնի համար»,- գրել է նա` հրապարակելով լուսանկար նոր բաճկոնով: