Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչպե՞ս է որոշվել, որ «կարմիր գծերը» պետք է դառնան 160000 դրամ». հարց` փոխքաղաքապետին

17:36, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«Ինչպե՞ս է որոշվել, որ «կարմիր գծերը» պետք է դառնան 160000 դրամ». հարց` փոխքաղաքապետին

Ինչպե՞ս է որոշվել, որ «կարմիր գծերը» պետք է դառնան հենց 160000 դրամ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարց հղեց լրագրողը:
     «Նպատակը` լինի գումար, որը կարող է զսպել կայանողներին, մյուս կողմից էլ չենք ասում, որ բացառում ենք առհասարակ, որ կայանում այդտեղ իրականացվի: Այնինչ, էսօրվա 12000 դրամը չի հանդիսանում բավականաչափ զսպող գին, որ զսպի կայանում անողներին»,- նշեց փոխքաղաքապետը` շեշտելով, որ ունեն նաև շարժակազմերի խնդիր: «Օրինակ, կարո՞ղ եք դուք մի գումար նշել, որի պարագայում էս հարցը չէր առաջանա»,- հարց տվեց նա լրագրողին:

Քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ էլ արդարացավ, որ այդ գումարը որոշվել է` ելնելով հարևան և այլ երկրների փորձից: «Օրինակ, Վրաստանում, Թիֆլիսում: Այո, 160000-ը հաշվարկներով քթել ենք, այն գումարն ա, որը վարորդներին կզսպի, որ չգան Կենտրոն: Մեր խնդիրը փողոցների բեռնաթափումն է, որովհետև հասարակական տրանսպորտի ուշացումները հենց խցանումներն են»,- մանրամասնեց նա:

Երևանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկում քաղաքապետարանում
«Ինչպե՞ս է որոշվել, որ «կարմիր գծերը» պետք է դառնան 160000 դրամ». հարց` փոխքաղաքապետին
| | |
2618 | 1
Facebook